25.6.18

Անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրում

Անվճար իրավաբանական աջակցության կարիք ունեցող քաղաքացիները շարունակում են այցելել Իրավունքների Տեղեկատվական Կենտրոնի գրասենյակ(Անկախության 2, ք․ Գորիս) և ստանալ համապատասխան իրավաբանական խորհրդատվություն։ 
Քաղաքացիներին հուզող հարցերը ներառում են բնակարանը կորցնելու վտանգ, քրեական գործերում ներգրավվածություն, բանկերի և վարկային կազմակերպություններ հետ դատական գործերում ներգրավվածություն, կենսաթոշակ և հաշմանդամության թոշակ ձևակերպելիս թղթաբականան քաշքշուկներ և այլն։
Ըստ ՀՀ փաստաբանության մասին օրենքի հոդված 41-ի, որոշակի թիրախային խմբերին պատկանող քաղաքացիներ իրավունք ունեն օգտվելու հանրային պաշտպանի գրասենյակի ծառայություններից, ուստի այդ քաղաքացիների անհրաժեշտության դեպքում նաև ուղղորդում ենք Սյունքի մարզի հանրային պաշտպանի գրասենյակ։






«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։