Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն
Հասարակական կազմակերպություն
1990-ական թվականների վերջին Մարդու Իրավունքների լուրջ հիմնախնդիրներ կային Հայաստանում,առավել ևս Սյունիքի մարզում: Անհրաժեշտ էր մի կառույց, կազմակերպություն, վստահելի գործընկեր, որին կարող էին դիմել քաղաքացիները՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար:
Իրավապաշտպան-խորհրդատվական հասարակական կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել և ակտիվ գործունեություն է ծավալում 2000թ.-ի նոյեմբերի16-ին:
ԻՏԵԿ ՀԿ-ի առաքելությունն է`
Կազմակերպության նպատակներն են.
- Օրենքի գերակայության հաստատումը,
- Քաղաքացիական հասարակության ձևավորումը,
- Մարդու իրավունքների պաշտպանությունը,
- Իրավունքների, օրենքների լուսաբանումն ու տարածումը:
ՀԿ-ն արդեն 16 տարի է ակտիվորեն գործում է ՀՀ Սյունիքի մարզում, կենտրոնական գրասենյակը գտնվում է ք. Գորիսի Անկախության 2 հասցեում: ՀԿ-ն իր ստեղծման օրվանից իրականացրել է մոտ 32 տարբեր ծրագրեր՝ համագործակցելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ: ՀԿ-ն ներկայումս ունի 4 աշխատակից, որի թիվն ավելանում է ըստ տարբեր ծրագրերի պահանջի: ՀԿ-ին անդամակցում են 375 մարդ՝ երիտասարդներ, ուսանողներ, իրավաբաններ, փաստաբաններ, լրագրողներ և այլ ակտիվ քաղաքացիներ:
ՀԿ-ն Սյունիքի մարզում հայտնի է որպես հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություն, որն օգտագործելով գործող օրենքների մեխանիզմները, առկա կապերը Հայաստանում գործող այլ կազմակերպությունների հետ, կարողանում է տարբեր պետական ,,փակ,, կառույցներից ստանալ համապատասխան տեղեկատվություն, կատարել համապատասխան առաջարկություններ, համագործակցել կարևոր խնդիրների լուծման շուրջ:
Комментариев нет:
Добавлять новые комментарии запрещено.