Աշխատակազմ

Նախագահ
@Մարատ Դադունց

Մարատ Դադունցն ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ պետական և հասարակական սեկտորներում: 2000թ. Մարատը գլխավորում է <<Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն>> ՀԿ ղեկավարի պաշտոնը: Ավարտել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը: Շարունակել է ուսումը Մարդու Իրավունքների Ձմեռային Դպրոցում (Վարշավա, Լեհաստան), Մոսկվայի Նոր Իրավաբանական Ինստիտուտի Երևանի մասնաճյուղում (Քաղաքացիական Իրավունքներ՚), այնուհետև Մարդու Իրավունքների Բարձրագույն Դպրոց Վարշավա (Լեհաստան), Ստրասբուրգ (Ֆրանսիա) և Քաղաքական Դասընթացների Երևանյան Դպրոց ու Եվրոպայի Խորհրդի ամառային Համալսարան (Ստրասբուրգ, Ֆրանսիա):

Համակարգող
@Գևորգ Հայրապետյան

Գևորգ Հայրապետյանը անդամակցել է կազմակերպությանը 2006թ. <<Ժողովրդավար ինքնակառավարում>> ծրագրի շրջանակներում: 2003-2008 թթ. սովորել է Գորիսի Պետական Համալսարանում` <<Պատմություն>> բաժնում: 2010թ. ՀՀ զինված ուժերում ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է աշխատանքը <<ԻՏԵԿ>> հկ-ում որպես համակարգող: Գևորգն ունի մագիստրոսի կոչում պատմություն առարկայից:






Համակարգող 
 @Նարեկ Դադունց 
Նարեկը միացել է մեր թիմին 2016 թ.: Ավարտել է Գորիսի Պետական Համալսարանի ,,Արդյունաբերական էլեկտրոնիկա,, բաժինը: 2 տարի ծառայել է ՀՀ զինված ուժերում: Հանդիսանում է ՀԿ համակարգողը:








Հանրության հետ կապերի պատասխանատու
@Աստղիկ Խոջաբաղյան

Աստղիկը միացել է մեր թիմին 2016թ. : Ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը: Վարժ տիրապետում է անգլերեն լեզվին: Աչքի է ընկել հասարակական ակտիվությամբ: Թիմում հանդիսանում է հանրության հետ կապերի պատասխանատու:








Կամավորների գծով պատասխանատու
@Լիանա Պետրոսյան 

Լիանան միացել է մեր թիմին 2016թ.: Ավարտել է Արցախի Պետական համալսարանի ֆրանսերեն լեզու, սոցիալ-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն բաժինը: Վարժ տիրապետում է ֆրանսերեն լեզվին: Ստեփանակերտի Ֆրանսիական ակումբի անդամ: Թիմում հանդիսանում է կամավորների գծով պատասխանատու: